Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, ԱՄՆ-ում դատարանի առաջ կկանգնի անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով․Նյու Յորքում դատարանը հրաժարվել է մերժել նրա դեմ ներկայացված քաղաքացիական հայցը, հայտնում է BBC-ն։
Ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն Յորքի արքայազնին մեղադրում է, որ նա մի քանի անգամ իր հետ սեռական կապի մեջ է մտել իր կամքին հակառակ, երբ ինքը 17 տարեկան է եղել։ Ընդ որում, արքայազնի դեմ քրեական գործ հարուցված չէ։ Նախորդ տարի Էնդրյուն կտրևականապես հերքում էր Ջուֆրեի մեղադրանքները։ 2021թ․-ի հոկտեմբերին ամերկիյան դատարանը նրան պարտավորեցրել է ատենակալների առաջ ցուցմունք տալ։
«Արքայազն Էնդրյուն, որը կտրականապես հերքում էր մեղադրանքները, իր համբավը հրապարակային վերականգնելու հնարավորություն կունենա։ Սակայն դժվար է պատկերացնել, որ արքայական ընտանիքը կցանկանա նրան տեսնել նյույորքյան դատարանում խաչաձեւ հարցաքննության ընթացքում։ Իսկ դա կարող է արտադատական հաշտության համաձայնագիր նշանակել»,- BBC News-ին հայտնել է թղթակից Շոք Կուգլանը։