Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի ընկնելու հետևանքով մահացել են Հայաստանի 2 քաղաքացիներ: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ի երեկոյան: Մահացածները բանվորներ էին, ովքեր զբաղվել են անձնակազմի համար նախատեսված վերելակի վերանորոգման, որոշ տվյալներով՝ փոխարինման աշխատանքներով։ Բանվորներից մեկը եղել է վերելակի խցիկի մեջ, մյուսին գտել են պատի և խցիկի արանքում։ Նրանց ինքնությունը հայտնի է՝ 32-ամյա Հայկ Ղազարյան և 31-ամյա Արտակ Բեզոյան։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել, իսկ ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 238 հոդվածի հատկանիշներով («Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության սահմանված պահանջներին»):