Եկեք անկեղծ լինենք։ Երբ մի քանի շաբաթ առաջ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների հավաքում հնչեցվեց միասնական քաղաքացիական պաշտպանության համակարգի ստեղծման գաղափարը, շատերը դա զուտ խորհրդանշական հայտարարություն համարեցին, մինչդեռ բազմաթիվ վերլուծաբաններ ահազանգեցին՝ ախր սա «Թուրքական ՆԱՏՕ»-ի կամ Մեծ Թուրանի միասնական բանակի հիմնադրման մեկնարկն է։
Ինչո՞ւ հենց հիմա։ Որովհետև միասնական բանակի գաղափարի, այսպես ասենք՝ մինի տարբերակը միս ու արյուն է ստացել Արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ, երբ փաստորեն միավորվեցին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը։ Այո′, հենց միավորվեցին, քանզի խոսքը արդեն ոչ թե պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժությունների մասին էր, այլ այն մասին, որ երկու երկրները միավորեցին իրենց ռազմական հնարավորությունները հայերի դեմ կռվելու համար։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբը ղեկավարում էր թուրք բարձրաստիճան զինվորականը, ադրբեջանական ավիացիայի հրամանատարությունը նույնպես ստանձնել էր թուրքը, պլյուս՝ 200 թուրք սպա գործում էր ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումներում, նշում է արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am