Նկարում՝ Ծառաքար-Մաղասբերդը Ծառավանի կողմից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նկարում՝ Ծառաքար-Մաղասբերդը Ծառավանի կողմից

Միջնադարում եղել է մի ավան, անունը՝ Ծառավան։

Շուրջ 15 տարի առաջ երկու ֆրանսիացի հետազոտող Անիից 4 կմ հեռավորությամբ գտնվող Ծառաքար-Մաղասբերդ ամրոցի մոտ հայտնաբերեցին միջնադարյան մի բնակավայրի՝ ավանի ավերակները, և այդ մասին հոդված հրապարակեցին “Revue des études Arméniennes” հանդեսում (P. Dangles, N. Prouteau, Observations sur quelques fortresses de la r égion d’Ani, Tome 30, Paris 2005-2007, pp. 273-299)։ Ավանի անունն ուսումնասիրողները չէին գտել որևէ սկզբնաղբյուրում։ 2015-ին լույս տեսած Հոռոմոսի վիմագրերի ամբողջական հրատարակության մեջ (հրատարակիչներ Ժան-Պիեր Մահե և Սամվել Կարապետյան) ուշադրությունս գրավեց «Ծառավան» անունը (այն չկա տեղանունների բառարաններում), որը գտնվել է Ս. Գևորգի բերդի արևմտյան կողմում։

Քանի որ Ծառաքար-Մաղասբերդի գլխավոր եկեղեցին Ս. Գևորգ է կոչվել (նշում է պատմիչ Սամվել Անեցին), և վերոնշյալ ավանը նրանից արևելք է, մեծ հավանականությամբ հենց Ծառաքարի բերդի մոտակա ավանն է կոչվել Ծառավան։ Կան նաև այլ տվյալներ ու փաստարկներ, որոնք ի մի եմ բերել և տեղորոշման վարկածս առաջարկել նույն “Revue des études Arméniennes” հանդեսում օրերս լույս տեսած հոդվածում (Karen Matevoyan, La localité de Caṙavan, Tome 40, Paris 2021, pp. 101-108)։

Նկարում՝ Ծառաքար-Մաղասբերդը Ծառավանի կողմից (լուսանկարը Հրայր Բազեի)։

Հ.Գ. Եթե այս թեման մեկին հետաքրքրում է, ասեմ, որ այդ մասին գրել եմ նաև դեկտեմբերին լույս տեսած՝ Անիին նվիրված գրքում։ Հղումը դնում եմ, Ծառավանի մասին նշվում է 181-186 էջերում։

http://www.armenianart.org/…/K.Matevosyan-Ani_and…