Ամերիկացի հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին պատմել է, որ մտածել է ինքնասպանության մասին, երբ բլոգեր Տաշա Կ-ն (Լետաշա Կեբե) YouTube-ում իր մասին զրպարտիչ տեսանյութեր է տարածել, հայտնում է People-ը։
Հոլովակներից մեկում Տաշան հայտնել է, որ Քարդի Բին զբաղվել է մարմնավաճառությամբ, իսկ մյուսում նշել է, թե աստղը տառապում է լուրջ հիվանդությամբ, որը փոխանցվում է սեռական ճանապարհով։
Ռեփ երգչուհին կարծում է, որ բլոգերը կանխամտածված է կեղծ տեղեկատվություն տարածել՝ իր համբավին վնասելու համար։ Իսկ նախօերին նա առաջին ցուցմունքն է տվել դատարանում։ Քարդին խոստովանել է, որ այդ տեսանյութերի պատճառով ցանկացել է վերջ դնել կյանքին եւ կարող էր բաժանվել Օֆսեթից։