Բացառիկ լուսանկար. Սևանավանքի երրորդ եկեղեցին, 1890 թ., լուսանկարիչ Դմիտրի Երմակով: Պատկերում Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է և զանգակատունը, որն ըստ որոշ տվյալների փլուզվել է 20-րդ դարասկզբին և որի քարերը հետագայում օգտագործվել են որպես շինանյութ` 1930-ականներին կղզում հանգստյան տուն կառուցելու համար։ Գտնվել է ներկայիս Վազգենյան դպրանոցի նորակառույց եկեղեցու տեղում: Սևանա կղզու վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարն այստեղ ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից