Ում հետ է ամուսնանում Սուրեն Պապիկյանը և ինչ պաշտոն է նրա համար գտել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ում հետ է ամուսնանում Սուրեն Պապիկյանը և ինչ պաշտոն է նրա համար գտել

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։

Կայքը գրում է, որ ըստ իր աղբյուրի՝ արդեն սկսել են հրավիրատոմսերն ուղարկել հրավիրյալներին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ամուսնանալուց հետո Պապիկյանը կնոջ հետ ապրելու  է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի 26-ին կդառնա 36 տարեկան։

Ուշագրավ է, որ պաշտպանության նախարարի հարսանիքը տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանում:

Ուշագրավ է, բայց ոչ զարմանալի, քանի որ Նիկոլ Փաշինյանին բարեհաջող կերպով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ միասին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասցնելով և վերջինիս իշխանությունն այդ կերպ ամրապնդելով՝ Գագիկ Ծառուկյանն ինդուլգենցիա ստացավ նախ՝ իրավական գործընթացների դադարի, ապա՝ բիզնեսի ծաղկման տեսքով:

Մասնավորապես, Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի պահանջները բավարարվեցին, և դրսից ցեմենտ ներկրող ընկերությունների համար հսկայական տուրքերով պայմանավորված խոչընդոտները պարարտ հող հանդիսացան, որ սպառվի միայն Ծառուկյանի արտադրած ցեմենտը, քանի որ արդեն եկամտաբեր չէր դրսից ցեմենտ ներկրելն ու այստեղ վաճառելը:

Բացի դրանից, երջանիկ պատահականությամբ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բոլոր բիզնեսները դատարաններում հաղթում են Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) և Ֆինանսների նախարարությանը, և ամենայն հավանականությամբ չվճարելով իրենց վրա դրված 6 միլիարդ դրամ տուրքի պարտավորությունը՝ կշարունակեն բարեհաջող կերպով տնտեսվարել:

Եվ Ծառուկյան-Փաշինյան ջերմացած հարաբերությունների ֆոնին բոլորովին էլ զարմանալի չէ, որ Փաշինյանի մերձավորագույն պաշտոնյաներից մեկի հարսանիքը տեղի ունենա հենց «Փարավոնում»:

Մամուլը գրել է նաև, որ պաշտպանության նախարարի ապագա կինն Արմինե Մուրադյանն է: Վերջինս Սուրեն Պապիկյանի խոսնակն էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում: Սուրեն Պապիկյանի պաշտոնաթողությունից հետո Արմինե Մուրադյանը ևս լքեց խոսնակի պաշտոնը և կարճ ժամանակ անց դարձավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրեն: Մեր տեղեկություններով՝ խոսնակի պաշտոնից Պապիկյանը նրան ազատեց նշանադրությունից հետո: Ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին խոսնակի՝ ապագա կնոջ համար նախապես հատուկ փոխտնօրենի հաստիք էր բացվել:

Պետք է նշել, որ Արմինե Մուրադյանի մասին գործընկեր լրագրողները վատ չեն արտահայտվում: Վերջինիս հետ աշխատանքը գնահատում են կառուցողական, իսկ իրեն՝ որպես ոչ կոնֆլիկտային ու մեղմ անձնավորություն:

Ի դեպ, Արմինե Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին տեղադրել է «Զինուժ» ծրագրի պատրաստած տասնամյա Նարեկի ամանորյա երազանքների մասին Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ տեսանյութը՝ բավականին հետաքրքիր «զմայլիկներով» մեկնաբանությամբ:

Հատկանշական է, որ այս հրապարակումն ամենևին միակը չէ պաշտպանության նախարարի ու Պաշտպանության նախարարության վերաբերյալ. Արմինե Մուրադյանի ուշադրության կենտրոնում վերջին ժամանակներում պաշտպանական գերատեսչությունը մշտապես է գտնվում:



Նման նյութեր