ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է իրեն քննադատողներին:
«Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար» ։)
Հ.Գ. իմ ավարտական դիպլոմայինը մաթտրամաբանության չլուծված խնդրի լուծում էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Տարեսկզբին էլ բազմաթիվ քննարկումների առիթ դարձած հայտարարություն էր արել նախարարը, ասելով, որ ճանապարհային խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են: