Victoria’s Secret –ի ամերիկացի սուպերմոդել Քսենիք Դելին 1 մլն ռուբլի է նվիրել Կրասնոդարում բնակվող Միխայիլ Գարիյանին, որն ավելի հայտնի է որպես քեռի Միշա՝ Ղարաբաղից: Այս ներդրումից հետո Միխայիլ Գարիյանին օգնելու համար կազմակերպված ակցիան ավարտվել է:
27-ամյա Քսենիյա Դելին ծագումով մոլդովացի հայտնի մոդել է: Լուսանկարվել է Vogue, Playboy, GQ, Harper’s Bazaar և այլ ամսագրերի համար: Նա ամուսնացած է եգիպտացի 62-ամյա Օսամու Ֆատհի Ռաբահա Ալ-Շարիֆի հետ: Մոդելը քեռի Միշային անձամբ է հանձնել գումարը:
Քեռի Միշան ընտանիքը կորցնելուց հետո Արցախից Կրասնոդար է տեղափոխվել պատերազմից փրկվելու համար: Այնտեղ նա ապրել է ընկերների ու բարեկամների տանը, սակայն նրանցից շատերն արդեն մահացել են, և քեռին Միշան ապրելու տեղ չունի:
Միխայիլ Գարիյան ֆուտբոլի մեծ երկրպագու է: Նա միշտ մարզադաշտերում և բաց չի թողնում կրասնոդարյան թիմերի տնային հանդիպումները, և տեղի ֆուտբոլասերները որոշեն են օգնել նրան: Ակցիան ստացել է «Дом для дяди Миши» խորագիրը: 2016 թ. նոյեմբերի 24-ին երգչուհի Անիտա Ցոյը Կրասնոդարում տեղի ունեցած իր համերգի ժամանակ հայտարարել է, որ գլխավորում է ակցիան:
Ակցիան արդեն ավարտված է: Ակցիայի կազմակերպիչների ֆեյսբուքյան պաշտոնական էջի համաձայն՝ հավաքվել է 1 765 193 ռուբլին ուղղվելու է քեռի Միշաին տուն գնելուն և նրա փաստաթղթերը վերականգնելուն: