Յութուբի Like Nastya ալիքի հաղորդավարուհի ռուս Անաստասիա Ռադզինսկայան Forbes-ի վարկածով աշխարհի ամենաբարձր վարձատրվող բլոգերների տասնյակում է։
«ՌԻԱ նովոստին» ներկայացրել է Forbes-ի հրապարակած տվյալներն, ըստ որոնց՝ 2021 թվականին նա վաստակել է 28 միլիոն դոլար՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով վեցերորդ տեղը։ Ռադզինսկայան երրորդ անգամ է ընդգրկվել ցուցակում՝ 2019 թվականին նա երրորդ հորիզոնականում էր, իսկ 2020 թվականին՝ յոթերորդում։
Առաջին տեղում Ջեյմս Դոնալդսոնն է, որը հայտնի է որպես MrBeast, մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 54 միլիոն դոլար։ Երկրորդ հորիզոնականում բռնցքամարտիկ և վիդեոբլոգեր Ջեյք Փոլն է՝ նրա եկամուտը կազմել է 45 միլիոն դոլար։
Լավագույն եռյակը եզրափակել է Մարկ Ֆիշբախը՝ հայտնի Markiplier մականունով, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 38 մլն դոլար։