Երգիչ Արմեն Շահվերդյանի կինը` պարուհի Միլենա Ոսկանյանը, Life.panorama.am-ին պատմել է ոչ միայն իրենց նորակազմ ընտանիքի, այլեւ աշխատանքային ծրագրերի մասին:
Խոսելով իրենց սերը պահպանելու բանաձեից` Միլենան պատմեց.
«Ճիշտն ասաց` չգիտենք էլ, թե ինչպես ենք պահպանում մեր մշտական սիրահարվածությունը, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում` առանց ավելորդությունների: Մենք շատ խենթ զույգ ենք, իսկը իրար համար ենք ստեղծված: Նախկինում իմ կողքին հանգիստ տղամարդու չէի պատկերացնում, իմ տղա տեսակը պետք է լիներ կողքիս ու եղավ»:
Մեր նկատառմանը, թե ինչպե՞ս է կայանում Հայաստանում մեծացած կնոջ ու օտար երկրում ապրած հայ տղամարդու հարաբերությունները, պարուհին նշեց.
«Երբ տարիներ առաջ սկսեցի շփվել Արմենի հետ, նկատեցի, որ շատ դրական էներգիա փոխանցեց ինձ: Նա շատ անմիջական ու անկեղծ մարդ է, ինչը անչափ գնահատելի է ինձ համար: Նա միշտ էլ ասել է, որ իր կինը պետք է հենց հայաստանցի լինի, որովհետև շատ է սիրում հայկական խոհանոցը, բացի այդ նրա համար շատ կարևոր է եղել, որ իր կինը հայ ընտանիքում մեծացած և դաստիարակություն ստացած լինի»:
Արվեստագետ ամուսինների փաստը զույգի համար մեծ առավելություն է.
«Ես երբեք իմ կողքին չէի պատկերացնի արվեստից հեռու մարդու, որովհետև այդ պարագայում ինձ չէր հասկանա և ես էլ ստիպված կլինեի թողնել մասնագիտությունս: Մեզ շատ է օգնում այդ փաստը, որ նույն բնագավառից ենք, իրար շատ ենք օգնում, խորհուրդներ ենք տալիս»,- ժպիտով հավելեց նա:
Անդրադառնալով պարարվեստին, Միլենա Ոսկանյանը նշեց.
«Պարն ինձ համար ոչ միայն ապրելակերպ է, այն նաև էմոցիաներս ու էներգիաս արտահայտելու միջոց է: Այժմ պարում եմ «Swag art school»-ում, որի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Սարգսյանը: Մեր խմբի անդամներով պարում ենք երևանյան ռեստորաններից մեկում»:
Պարուհու խոսքով` Հայաստանում պարարվեստը դեռ շատ զարգանալու ճանապարհ ունի.
«Ըստ իս` պարը մեզ մոտ շատ զարգանալու և աճելու տեղ ունի, որովհետև եթե ես համարվում եմ Հայաստանում լավագույն պարողներից մեկը, ապա դրսում ոչինչ եմ: Շատ ցավալի է այդ փաստը, տարիներ շարունակ աշխատում ես, պարապում ինքդ քեզ վրա, բայց մեկ է, քիչ է»,- ընդգծեց նա:
Ամբողջությամբ՝ life.panorama.am