CNET-ը լավագույնն է ճանաչել ֆոտոխմբագրման հայկական հավելվածը
Advertisement 1000 x 90

CNET-ը լավագույնն է ճանաչել ֆոտոխմբագրման հայկական հավելվածը

PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը CNET-ի կողմից այս տարի ճանաչվել է որպես «Լուսանկարների լավագույն հավելված»: Այս մասին հաղորդել են PicsArt-ի գրասենյակից: «Մեր Թիմը պատրաստ է նոր մարտահրավերների, և մենք խոստանում ենք շարունակել աշխատել ջանասիրաբար՝ ձեզ մատուցելու երբևէ գոյո ւթյուն ունեցած լավագույն Ֆոտո խմբագրման հավելվածը», – ասված է PicsArt-ի հայտարարության մեջ:

CNET-ը օնլայն հարթակ է, որն իր ընթերցողներին ապահովում է ժամանակակից տեխնոլոգիական անկողմնակալ նորություններ, լավագույն առաջարկներ, ապրանքի նկարագրություններ և այլն: CNET-ը համարվում է տեխնո լուրերի ամենաշատ ընթերցվող օնլայն հարթակը. մեկ ամսում՝ շուրջ 200 մլն ընթերցող: