Ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար է աշխարհի բնակչության կեսի կապիտալին. Oxfam
Advertisement 1000 x 90

Ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար է աշխարհի բնակչության կեսի կապիտալին. Oxfam

Աշխարհում ամենահարուստ ութ մարդկանց կարողությունը հավասար է 3,6 մլրդ մարդու կապիտալին: Այդ մասին տեղեկացնում է Oxfam ոչ կառավարական կազմակերպության հաշվետվության մեջ, որն զբաղվում է աղքատության դեմ պայքարով:

Դավոսում կայանալիք տնտեսական հերթական համաժողովի կապակցությամբ Oxfam-ը ներկայացրել է ելգիայում և աշխարհում չունևորների ու հարուստների կարողության հարաբերակցության վիճակագրությունը, որը հունվարի 16-ին հրապարակել է Le Soir թերթը:

Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. նրա կարողությունը, ըստ Forbes-ի տվյալների, գնահատվում է 75 մլրդ դոլար: Հաշվետվության մեջ նաև նշվում են Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը (44,6 մլրդ դոլար), ներդրող Ուորեն Բեֆեթը (60,8 մլրդ դոլար), մեդիա-մագնատ և Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը (40 մլրդ դոլար), Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (45,2 մլրդ դոլար), մեքսիկացի բիզնեսմեն Կառլոս Սլիմը (50 մլրդ դոլար), Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (43,6 մլրդ դոլար), ինչպես նաև իսպանացի ձեռնարկատեր, Zara խանութների ցանցի հիմնադիր Ամանսիո Օրտեգան (67 մլրդ դոլար):

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ թեև Բելգիան   քաղաքացիների ամենամեծ անհավասարության երկրի օրինակ չէ, այնուամենայնիվ, նրանում հարուստների և աղքատների միջև գույքային տարբերությունը հատկանշական է՝ ամենահարուստ բելգիացիների 10 տոկոսը, ըստ Oxfam-ի տվյալների, ունի ազգի միագումար կարողության մոտավորապես կեսը: Դրա հետ մեկտեղ ամենահարուստների 1 տոկոսն ունի ազգի կարողության 18 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր