«Շենգավիթ» ԲԿ –ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը:
39 ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:
Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով, մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ:
Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին: Բժշկուհի Մարգո Մարտիրոսանը նշում է, որ սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է:
Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից: