Դուբայի՝ 1 մլրդ դիրհամ (270 մլն դոլար) արժողությամբ Dubai Safari կենդանաբանական այգին կբացվի 2017 թվականի սեպտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում հայտնել է Gulf News հրատարակությունը:
Նախագծի առաջին փուլում կենդանաբանական այգին կտեղավորի 3,5 հազար կենդանիների:
Ավելի վաղ նշվել էր, որ նախագծի իրացումը կավարտվի արդեն այս տարվա ապրիլին, սակայն, վերջին տվյալների համաձայն, սաֆարի-կենդանաբանական այգին կսկսի հյուրերին ընդունել միայն ամառվանից հետո:
Կենդանաբանական այգին կառուցվել է բաց «սաֆարիի» սկզբունքով, որտեղ կարելի է զբոսանք կատարել սեփական փոխադրամիջոցով: Այստեղ կտեղավորվեն «ասիական, աֆրիկյան և արաբական «ավաններ», նշում է հրատարակությունը, ինչպես նաև անասնաբուժական հոսպիտալ և հետազոտական կենտրոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: