Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը ներկա է եղել իր 17-ամյա որդու՝ Շեյնի հուղարկավորությանը։ Նա կրում էր վառ վարդագույն սպորտային կոստյումով: Արաողության կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
Իր Twitter-ում նա բացատրել է, որ Դուբլինում հուղարկավորությունն անցկացվել է հնդկական արարողությամբ, որը դուր կգա մահացածին: Դիակիզումից առաջ դագաղում նա մի քանի տուփ ծխախոտ է տեղադրել «այն դեպքում, եթե դրանք չլինեն երկնքում»։
Շինեյդ Օ’Քոնորը հայտնել է 17-ամյա Շեյնի ինքնասպանության մասին հունվարի 8-ին: Մեկ այլ գրառման մեջ նա հայտարարել է, որ որոշել է «հետեւել իր որդուն», քանի որ առանց նրա կյանքի իմաստ չի տեսնում եւ ոչնչացնում է այն ամենը, ինչին դիպչում է: