Դիմահարդար Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Վահիկ Մարտիրոսյանը, սոցցանցի իր էջում անդրադարձել է նախկին կնոջ ամուսնալուծության փաստին: Նա նաև պատասխանել է բոլոր այն մարդկանց, ովքեր գրում էին իրեն՝ Գոհարին վերադարձնելու խնդրանքով:
«Բոլորին ուզում եմ զգուշացնել… Բոլորին բլոկելու եմ այն մարդկանց, ովքեր գրում են ինձ նախկին կնոջս մասին: Կարևոր չէ՝ դուք ուրախանում եք, թե տխրում, կամ մտածում եք, որ ինձ պետք է ձեր խորհուրդը, կարևոր չէ: Ուղղակի բլոկելու եմ: Առավոտից բոլորը գրում են «Գրիր նրան, զանգիր, վերադարձրու նրան»,- գրել է Վահիկը:
Հավելենք, որ Գոհարն ու Վահիկն ամուսնացած են եղել 2 տարի։ Նրանց հարսանիքը տեղի էր ունեցել Հայաստանում: Զույգը բաժանվել է 2019 թվականին: