Դու բավարարված ես
Մարդիկ պետք է դա մշտապես լսեն: Աշխարհում չկա ոչ ոք եւ ոչինչ, որ կլրացնի քեզ: Դու պետք է հասկանաս, որ այն ամենը, ինչը պետք է հաղթահարես, քո առջեւ է գտնվում: Մի՛ փնտրիր կողմնակի գնահատականներ: Նայի՛ր քո ներսը: Տե՛ս, թե որքան հեռուն ես գնացել, ինչերի միջով ես անցել եւ թույլ տու՛ր քեզ կանգնել՝ գլուխը հպարտորեն վեր պահած: Հասկացիր, որ դու ինքնաբավ ես, ոչ մեկին ոչինչ չպետք է ապացուցես եւ ոչ ոչի համար չպետք է փոխվես:
Դու յուրահատուկ ես
Դու անփոխարինելի ես: Դու քո տեսակի մեջ միակն ես: Քո այգին ջրի՛ր ու մի՛ նայիր, թե հարեւաններից ում այգին է ավելի կանաչ: Աշխարհում այնքան անիրական, այնքան կեղծ բաներ կան, այնքան նմանակողներ, մարդիկ, որոնք ամեն օր արթնանում են ու դիմակներ կրում: Սոցցանցերը միայն հեշտացնում են դա: Մարդիկ փորձում են ապացուցել, որ մյուսներից ավելի երջանիկ կամ հարուստ են: Բայց չէ՞ որ երջանկությունը նյութական բաների մեջ չէ: Երջանկությունը սեփական կյանքի իմաստը հասկանալու մեջ է: Յուրաքանչյուրն իր կոչումն ունի։ Դու յուրահատուկ ես՝ հիշիր դա:
Ավելի քչին մի՛ համաձայնիր
Դու էքստրաօրդինար էիր ծնվել, եւ դրանք զուտ խոսքեր չեն: Դա ճշմարիտ է, բայց այն քո կյանքում իրականություն չի դառնա, քանի դեռ դու դրան չես հավատում: Դու պետք է քո սկզբունքներն ու չափանիշներն ունենաս: Շատ կարեւոր է, որ ինքդ քեզ ամեն օր հիշեցնես. «Ես չեմ համակերպվի ավելի քչով, քան… Ես կշարունակեմ աշխատել, քանի դեռ նպատակիս չեմ հասել: Եւ նույնիսկ հետո կշարունակեմ աշխատել, որովհետեւ հաջողությունը ճանապարհորդություն է, այլ ոչ թե վերջնակետը»:
Դու դա կարող ես
Հիշեցրու քեզ, որ դա հնարավոր է: Միայն արա՛ դա: Պարզապես արա՛ առաջին քայլը, այն զանգը, հաղորդագրությունը, այն թափուր աշխատատեղի համար ինքնակենսագրականը: Միշտ արժե փորձել: «Անհնար է»-ն միայն բառ է: Հավատա՛ դրան եւ համապատասխան գործի՛ր: Շրջապատի՛ր քեզ մարդկանցով, որոնք մոտիվացնում են քեզ: Մի՛ հանձնվիր: Շարունակիր փորձել, նույնիսկ եթե ընկնում ես:
Եղիր այնպիսին, ինչպիսին կաս
Կարեւոր բառեր, որոնք միշտ պետք է հիշեցնես ինքդ քեզ: Մենք նմանակելու շատ օրինակներ ունենք՝ հայտնիներ, առաջնորդներ, շատ այլ մարդիկ, որոնց կարելի է նմանվել, բայց նրանք երբեք քեզ չեն փոխարինի: Ոչ ոչ չի կարող լինել քո փոխարեն: Իրական գեղեցկությունն այն է, երբ դու պարզապես այնպիսին ես, ինչպիսին կաս: Թույլ տուր մարդիկ տեսնեն քեզ իրական: Նրանք կարող են դա չասել, բայց դա իրենց դուր կգա: Նրանք կհարգեն քեզ: