Տոնգա կղզիների մոտ հրաբխի ժայթքման պատճառով Պերուն փակում է նավահանգիստներն ու դադարեցնում ձկնորսությունը ոչ մեծ նավերում, հաղորդում է քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը:
Ինստիտուտը հայտնում է, որ ամբողջ երկրում ափերին 80 նավահանգիստ է փակվել:
«Խորհուրդ է տրվում դադարեցնել ձկնորսությունը և փոքր նավերը տեղափոխել ցամաքով», – ավելացնում է ինստիտուտը:
Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբուխը հունվարի 14-ին սկսել է ժայթքել Տոնգայում՝ ցունամիի ալիք առաջացնելով: Պերուում բարձր ալիքների պատճառով երկու կին է զոհվել։ Բացի այդ, ստորջրյա հրաբխի ժայթքումը Պերուի ափերի մոտ նավթի արտահոսքի պատճառ է դարձել: