Նախորդ շաբաթ ռեփեր Քանյե Ուեսը թողարկել է «My Life Was Never Easy» երգը, որում հայտարարել է, որ Աստված իրեն ավտոտրանսպորտային վթարից փրկել է միայն այն նպատակով, որ ինքը կարողանա ծեծի ենթարկել Քիմ Քարդաշյանի նոր սիրելիին՝ կատակերգու Փիթ Դեւիդսոնին։
Այժմ արդեն հայտնի է դարձել, թե ինչպես է Փիթ Դեւիդսոնն արձագանքել Քանյեի սպառնալիքներին։ Կատակերգուն, կարծես թե, լուրջ չի ընդունել արտիստի սպառնալիքները։
«Փիթը սպասում էր, որ Քանյեն վաղ թե ուշ իրեն կհիշատակեր երգում։ Երգն ատելու փոխարեն նա սիրում է այն ու ուրախ համարում։ Նա չի ցանկանում կռվել Քանյեի հետ։ Դեւիդսոնը հարգում է Քանյեին, քանի որ ռեփերը Քիմի երեխաների հայրն է։ Փիթը երբեք չի խոչընդոտի դրան»,- ասել է HollywoodLife-ի աղբյուրը։
«Նա կարծում է, որ Քանյեի երգում իրեն հիշատակելը նման է մեջքին թփթփացնելուն։ Փիթը գիտի, որ հիմա, երբ դարձել է ռեփերի երգի մասը, կապրի հավերժ»,- ասել է ինսայդերը։
Լուրերն այն մասին, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը սիրային հարաբերություններ ունեն, հայտնվել են հոկտեմբերին։ Դեւիդսոնին եւ Քարդաշյանին նկատել էին Հարավային Կարոլինա նահանգում գտնվող զվարճանքների այգում՝ ձեռք ձեռքի բռնած։ Ավելի ուշ Քարդաշյանը նկարահանվել է SNL-ի սքեթչում, որում համբուրվել է Դեւիդսոնի հետ։