
Բուքմեյքերական «Տոտո» և «Վիվառո» գրասենյակները Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք՝ Sity of smile» հիմնադրամին գումարներ են փոխանցել։ Այս մասին Oragir.news-ը տեղեկանում է հիմնադրամի պաշտոնական կայքից։ «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն հիմնադրամին փոխանցել է 5 մլն դրամ, իսկ «Դիջիթեյն» ՍՊԸ-ն, որը ավելի հայտնի է որպես «Տոտո Գեյմինգ», փոխանցել է 1 մլն դրամ։ Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար է փոխանցել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սուքիասյան հիմնադրամը՝ 3 մլն դրամի չափով։