Բաքվից կսկսեն երթուղային ավտոբուսներ աշխատել դեպի Շուշի և Ակնա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բաքվից կսկսեն երթուղային ավտոբուսներ աշխատել դեպի Շուշի և Ակնա. armeniasputnik.am

Ադրբեջանը հունվարի 24-ից սկսած ավտոբուսային երթուղի է բացում Բաքվից դեպի Շուշի և Ակնա (Աղդամ), հայտնում է Sputnik Ադրբեջանը:

Այնտեղ կարող են մեկնել միայն որոշակի կարգի քաղաքացիներ, որոնք հատուկ թույլտվություններ են ստացել։ Առաջին հերթին դա վերաբերում է այդ տարածքներում աշխատողներին։

Մյուս ցանկացողներին կթույլատրվի դա անել տարին մեկ անգամ՝ դժբախտ պատահարներից ապահովագրման առկայության դեպքում։

Ավտոբուսներին կուղեկցի ոստիկանությունը։

Ուղևորին մուտքի հատուկ թույլտվության, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պատվաստումների մասին տեղեկատվությունը ավտոմատ կերպով կներդրվի տվյալների բազայում:

Նշենք, որ Շուշին և Ակնան Արցախի այն բնակավայրերից են, որոնք 2020–ի ռազմական ագրեսիայի արդյունքում անցան Ադրբեջանի տիրապետությոն տակ։

armeniasputnik.am