Ուկրաինացի երգչուհի Աննա Կորսունը, որը հանդես է գալիս Maruv կեղծանվամբ, որոշ ժամանակով լքում է բեմը։ Նա այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում։
«Ես շատ եմ հոգնել եւ ստեղծագործական առումով սպառնվել եմ։ Հիմա ինձ հարկավոր է հանգստանալ իմ գործունեությունից, պարզապես տանը լինել»,- գրել է երգչուհին։
Արտիստը նաեւ հայտարարել է, որ մարտի 8-ին կներկայացնի իր նոր սկավառակը, կհանգստանա եւ ուժ կհավաքի։
Maruv-ը հավելել է, որ ստեղծագործելու համար ոգեշնչվում է կյանքից՝ ճանփորդելուց, արկածներից, մարդկանցից, իրադարձություններից, արվեստից։