Անցյալ տարվա վերջին կյանքից հեռացած ռուս երաժիշտ Ալեքսանդր Գրադսկու ընկեր Անատոլի Ալեշինը չի բացառել, որ երգահանի այրի Մարինա Կոտաշենկոյի դեմ հարձակումը կարող էր բեմադրված լինել:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, երգիչը հնարավոր է համարել, որ կազմակերպիչը կարող էր լինել ինչպես ինքը Կոտաշենկոն, այնպես էլ երաժշտի նախկին կինը՝ Օլգա Գրադսկայան:
«Ես կասկածներ ունեմ, որ դա կարող էր բեմականացված լինել: Միևնույն ժամանակ չգիտեմ, թե ում կողմից կարող էր կազմակերպված լինել՝ կամ այրու, կամ նրա նախկին կնոջ կողմից»,- ասել է Ալեշինը: