
Վահան Թումասյանը գրում է․ «Ջերմաստիճանը կրկին կտրուկ նվազելու է։
Դիմում եմ Հայաստանի, Շիրակի մարզի և Գյումրու քաղաքի իշխանություններին։ Դուրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից, օգնենք ցուրտ կացարաններում, անլույս ու առանց ջեռուցման միջոցի մնացած մարդկանց։ Կանխեք ցրտահարության դեպքերը, հավատացեք բոլոր նման դեպքերը չեք կարողանալու տկնթաղ անել։
Ի վերջո հիշեք, որ այդ մարդկանց մեծ մասը ձեզ հավատացել են, ձեր ընտրողներն են եղել։
Միայն մեր վրա հույս մի դրեք, չունենք այդքան հնարավորություն և միջոցներ․․․ մի փոքր մարդ եղեք»։