
Անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով մարդկանց վարակման ավելի քան 18 մլն նոր դեպք: Այդ մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը՝ ընդգծելով, որ հաջորդ մի քանի շաբաթները ծայրաստիճան կարևոր են լինելու համավարակի դեմ պայքար մղող առողջապահական ծառայությունների համար: