Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հայտարարել են 2022-ի տասը Fellow-ներին
Advertisement 1000 x 90

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հայտարարել են 2022-ի տասը Fellow-ներին

Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ընդլայնելու իրենց երկարամյա համագործակցությունը և ներկայացնելու տասը առաջադեմ ստեղծագործողներին, որոնք ընտրվել են որպես 2022թ.-ի Creative Armenia-AGBU Fellow-ներ։ «Այժմ, չորրորդ տարում, Fellowship-եր ծրագիրը բացառիկ հնարավորություն է արվեստի առաջադեմ տաղանդների բացահայտման, զարգացման և առաջմղման համար։ Աջակցության մեկամյա փաթեթ, որը ներառում է ֆինանսավորում, մենթորություն, ոլորտի կապերի հաստատում և անհատական խորհրդատվություն կարիերայի բեկումնային առաջընթացի համար»,- հայտնում են ՀԲԸՄ-ից։

Ըստ աղբյուրի՝ 2022թ.-ի ընտրյալ Fellow-ներն են՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը (Արցախ), գրող Արամ Մրջոյանը (ԱՄՆ), համադրող և արվեստաբան Արմեն Եսայանցը (Հայաստան), լուսանկարիչ Բիայնա Մահարին (Հայաստան), կինոռեժիսոր Քրիստինե Հարությունյանը (ԱՄՆ), կոմպոզիտոր և երաժիշտ Էսմերալդա Կոնդե Ռուիզը (Միացյալ Թագավորություն), կինոռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը (Հայաստան), օպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանը (Հայաստան), կոմպոզիտոր և երաժիշտ Վան Սարգսյանը (Հայաստան), և համադրող և արվեստաբան Վիգեն Գալստյանը (Հայաստան)։

««2022թ.-ի Creative Armenia-AGBU Fellow-ները կազմում են մեր ամենալայն և ամենաբազմազան խումբը», — ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Մեզ համար պատիվ է նրանց ձայներն ու տեսլականները աշխարհին հասցնելու գործում ունենալ մեր դերը»։

Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը հավելեց. «Fellowship-եր ծրագրի տասնութ շրջանավարտների հետ միասին, 2022թ.-ի տասը Creative Armenia-AGBU Fellow-ները կդառնան ստեղծարար ուժ և հպարտության աղբյուր հայ ժողովրդի համար»։

Մինչ 2022թ.-ի Fellow-ները սկսում են իրենց ուղին, 2021թ.-ի Fellow-ները՝ համադրող Նաիրի Խաչատուրյանը, մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը, կինոռեժիսոր Էմիլի Մկրտիչյանը, բասահար և կոմպոզիտոր Նոյ Կարապետյանը, գրող Օլիվիա Կատրանջյանը, կոմպոզիտոր և երաժիշտ Բեյ Ռուն, նկարազարդող և անիմատոր Արևիկ Դորը ստանձնում են Հայաստանի ստեղծարար դեսպանների դերը՝ առաջնորդելով և խորհրդատվություն տալով արվեստագետների նոր ալիքներին։

Այժմ պատմական չորրորդ ժամկետում, Fellowship-եր ծրագիրը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների  նորարար ստեղծագործողներին։

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Հիմնադիր խորհրդի կազմում են Սերժ Թանգյանը, Էրիկ Իսրայելյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը, Կառլա Կարապետյանը, Սիմոն Աբգարյանը և Մայքլ Արամը։ Իմացեք ավելին՝ այցելելով www.creativearmenia.org կայքէջը»,- ասվում է հաղորդագրության մեջ։