Joe the Turk/ Ջո թուրքը, ծնվել է Թուրքիայում հայ ընտանիքում 1860 թ, իրական անունը Նշան Տեր- Կարապետյան։ Հայրը, որին նա վաղ տարիքում կորցրեց, առաքելական եկեղեցու քահանա էր։ Մոր մահվանից հետո 1878 թ նա փոխում է անունը’ դառնալով Ջո Կարապետ եւ տեղափոխվում է Լոնդոն, այնուհետեւ Սան-Ֆրանցիսկո եւ բացում իր կոշիկի խանութը։
1887 թ-ից պաշտոնապես դառնում է Փրկության բանակի ( Salvation Army) սպա, հոգեւոր հովիվ եւ թողնելով գործը, սկսում է շրջագայել Ամերիկայում որպես ավետարանչական քարոզիչ։
Ջո Թուրքը Փրկության բանակի ամենահայտնի, առասպելական, արդարամիտ եւ հեղափոխական սպաներից մեկն էր՝ համարվելով բանակի «Կապիտան Ամերիկա»: Նա շատ հաճախ էդպես էլ հագնվում էր, միեւնույն ժամանակ կրելով սուլթանական ֆես, եւ ուշադրություն էր գրավում շեփորահարելով եւ գոչելով «Հիսուսը կարող է փրկել»։
Քարոզի այս էքսցենտրիկ ձեւը հաճախ էր գրավում իշխանությունների ուշադրությունը, ինչպես նա էր նշում «Հիսուսին ծառայելու համար ես ձերբակալվել եմ 57 անգամ» (հիմնականում անդորրը խանգարելու համար)։
Ջո Տեր- Կարապետյանը վախճանվել է Նյու Յորքում 1937 ի աշնանը։ Նա ծառայել է Փրկության բանակում 38 տարի։ Նրա տապանաքարին գրված է’ «Հովսեփ Կարապետ. Խաչի հայ զինվոր»:
«Joseph Garabed: an Armenian solider of the Cross»