Իսպանիայում սրճարանն իջեցրել է գները քաղաքավարի հաճախորդների համար
Advertisement 1000 x 90

Իսպանիայում սրճարանն իջեցրել է գները քաղաքավարի հաճախորդների համար

Իսպանական Լյանսա քաղաքի Blau Grifeu սրճարանը սուրճի և աղանդերի ցածր գին է սահմանել քաղաքավարի հաճախորդների համար և բարձրացրել գներն անդաստիարակների համար։ Այս մասին գրում է The Independent-ը։

Սուրճի և խմորեղենի առավոտյան պատվերը կոպիտ հաճախորդներին կարժենա 5 եվրո։ Քաղաքավարի և բարեհամբույր հաճախորդներին այն կարժենա 3 եվրո։ Մարդիկ, որոնք բարմենին բարի առավոտ կմաղթեն, կվճարեն ընդամենը 1.3 եվրո։

methode%2Ftimes%2Fprod%2Fweb%2Fbin%2Fc5903018-7054-11e6-b4fa-dff7fb6cfc8a

Նոր «գնացուցակը» տեղակայված է մուտքի մոտ։ Հաստատության տնօրենը նշել է, որ դա իր անձնական պատերազն է իսպանական անդաստիարակության դեմ, և առաջին արդյունքներն արդեն կան։