34-ամյա կինը 5 զույգ երկվորյակներ է լույս աշխարհ բերել
Advertisement 1000 x 90

34-ամյա կինը 5 զույգ երկվորյակներ է լույս աշխարհ բերել

Սաուդյան Արաբիայի 34-ամյա բնակչուհին հինգ զույգ երկվորյակներ է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է տեղի Saudi Gazette պարբերականը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության Թվիթերին։

Հաղորդագրության համաձայն՝ փոքրիկները ծնվել են հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայի Զինված ուժերին պատկանող, Սալման թագավորի անունը կրող եւ Թաբուկ քաղաքում գտնվող հիվանդանոցում։

Կինը մի քանի շաբաթ գտնվում էր բժիշկների հսկողության տակ, բժիշկների խումբը գլխավորում էր մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Աթիա ազ Զահրանին։

Տասը նորածիններից յուրաքանչյուրի քաշը 950-110 գրամ է։ Բժիշկների տեղեկացմամբ՝ բոլոր երեխաներն առողջ են։ Արդյո՞ք երեխաները սաղմնավորվել են բնական ճանապարհով, թե՞ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությամբ. այս մասին տվյալներ չկան։

news.am