Նյու Դելիում օդի աղտոտման մակարդակը վեց անգամ գերազանցել է նորման
Advertisement 1000 x 90

Նյու Դելիում օդի աղտոտման մակարդակը վեց անգամ գերազանցել է նորման

Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում (ներառում Է Նյու Դելին) հունվարի 21-ին օդի աղտոտման աստիճանը վեց անգամ գերազանցել Է անվտանգ մակարդակը: Ինչպես հաղորդել Է քաղաքի օդերեւութաբանական դեպարտամենտը, մայրաքաղաքում օդի որակի ինդեքսը կազմել Է 372՝ 0-ից մինչեւ 52 նորմայի դեպքում:

Այդ մակարդակը գնահատվում Է որպես «վատ», այն չորրորդն Է աղտոտման վեց հնարավոր աստիճանավորումներից: Օկրուգում մթնոլորտի այդ վիճակի պատճառ են դարձել թանձր մառախուղը, ծխամշուշը եւ անքամի եղանակը:

Գերատեսչությունը բնակիչներին խորհուրդ Է տվել խուսափել բաց օդում ցանկացած ծանրաբեռնվածություններից:

Քաղաքացիները գանգատվում են հեւոցից եւ աչքերի քորից, կտրուկ աճել Է բժշկական հիմնարկներ դիմողների թիվը: Հնդկաստանցի գիտնականները կարծում են, որ այդ օդի շնչումը հավասարազոր Է օրական 50 սիգարետ ծխելուն:

Պաշտոնական տվյալների համաձայն օդի վատ որակը եւ թունավոր ծխամշուշը Հնդկաստանի հյուսիսում տարեկան առնվազն մեկ միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում են:



Նման նյութեր