Սոչիում նախազգուշացրել են փոթորկի վտանգի մասին
Advertisement 1000 x 90

Սոչիում նախազգուշացրել են փոթորկի վտանգի մասին

Սոչիի լեռներում հունվարի 22-24-ը սպասվում է առատ ձյուն։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Սոչիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը։

«Փոթորկի մասին նախազգուշացման համաձայն, հունվարի 22-ին, 23-ին և 24-ի ցերեկը լեռնային առողջարանային հատվածում սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Քաղաքային իշխանությունը Սոչիի բնակիչներին, զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս ձյան ժամանակ լեռներ գնալ»,-նշում է աղբյուրը։

Քաղաքապետարանը մարդկանց հորդորում է այդ օրերին մեքենաները չկայանալ գովազդային վահանակների, սյունների, ինչպես նաև ծառերի մոտակայքում։



Նման նյութեր