Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2021թ․ Հայաստանում կատարվել է 3.2 տրիլիոն դրամ խաղադրույք: Սա պաշտոնական տվյալ է, իսկ դա նշանակում է, որ ազգաբնակչությունը պետբյուջեի կրկնակի չափով խաղադրույք է կատարում:
Առայժմ Էկոնոմիկայի նախարարը չի հայտարարել, որ այս թիվը վկայում է բնակչության կենսամակարդակի շեշտակի աճի մասին: Շուտով նման մի բան կասի… գրեթե չեմ կասկածում: Իրականում այս թվերը ողբերգական են և խոսում են բնակչության համատարած հուսալքության, դեպրեսիայի և դեգրադացիայի մասին»: