
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում միակ ոչ-ոքին գրանցվեց Մանուել Պետրոսյան-Զավեն Անդրիասյան պարտիայում:
Հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Պետրոսյանը:
5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Նա ունի 3,5 միավոր:
3 միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը: