Կորոնավիրուսը կարող է ազդել տղամարդու վերարտադրողականության վրա։ Նման հետևություն են արել մի խումբ գիտնականներ, որոնց պնդումները հրապարակվել են American Journal of Epidemiology պարբերականում։
«Կորոնավիրուսը կարող է տղամարդու վերարտադրողականության կարճաժամկետ նվազման պատճառ դառնալ, մինչդեռ պատվաստումը չի նվազեցնում վերարտադրողականությունը զուգընկերներից ոչ մեկի մոտ»,- նշում են գիտնականները։
Բացի այդ, մասնագետները որևէ բացասական ազդեցություն չեն հայտնաբերել հղիություն պլանավորող կանանց վրա։ Մասնագետները շեշտում են՝ առողջության համար սպառնալիք է միայն կորոնավիրուսը, այլ ոչ թե պատվաստումները: