Աննա Հայրապետյանը դարձավ շախմատի Հայաստանի առաջնության առաջատար
Advertisement 1000 x 90

Աննա Հայրապետյանը դարձավ շախմատի Հայաստանի առաջնության առաջատար

Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացել է 5-րդ տուրը:

Այս տուրում հաղթանակներ տոնեցին Սիրանույշ Ղուկասյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը, Նարինե Գասպարյանը:

Ոչ-ոքի ավարտվեց Մարիա Գևորգյան-Արմինե Բաբայան պարտիան:

Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Աննա Հայրապետյանն է: Նա ունի 4 միավոր:

3,5 միավոր ունեն Մարիա Գևորգյանը և Սիրանույշ Ղուկասյանը: