Բժիշկն ասել է` ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը
Advertisement 1000 x 90

Բժիշկն ասել է` ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը

Համաճարակաբանության պրոֆեսոր Լիամ Սմիթը CNBC-ի հետ զրույցում կոչ է արել զգոնությունը չկորցնել, երբ հայտարարում են, թե կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով ավելի հեշտ է վարակվել ու պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։

«Միանգամայն հավանական է, որ հայտնվի կորոնավիրուսի մեկ այլ մանրէահիմք, որն ավելի արագ կտարածվի և ավելի վտանգավոր կլինի։ Դա կարող է իսկական արմագեդոն դառնալ, ինչպես գիտաֆանտաստիկ ֆիլմում»,– ենթադրել է նա:

Մասնագետն ընդգծել է, որ սա համավարակի հնարավոր սցենարներից միայն մեկն է։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, այժմ վտանգավոր է «Օմիկրոն» մանրէահիմքի հետ կապված այդ լավատեսությունը:

«Պատմական փորձը հուշում է, որ կորոնավիրուսին մնացել է մի քանի մուտացիաներ անցնել։ Սովորաբար վիրուսներն ավելի թեթև ընթացք են ստանում և դրանց հետևանքով առաջացած հիվանդությունները կամ էնդեմիկ են դառնում կամ ընդհանրապես անհետանում են»,– նշել է Սմիթը ՝ ընդգծելով, որ ներկայում համաճարակի վերաբերյալ կանխատեսումներ անելը չափազանց բարդ են կորոնավիրուսի անկանխատեսելիության պատճառով: «Այն իրեն այնպես չի պահում, ինչպես մյուսները», – հավելել է նա: Ի դեպ, ԱՀԿ կանխատեսումներով` ամբողջ աշխարհում առաջիկա երեք ամիսները ամենածանրն են լինելու համավարակի տարածվածության առումով։

armeniasputnik.am