Ո՞ր մթերքն է մեծացնում դեմենցիայի վտանգը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքն է մեծացնում դեմենցիայի վտանգը

Վերամշակված մսի ամենօրյա օգտագործումը 44%-ով մեծացնում է դեմենցիայի վտանգը։ Նման եզրակացության են եկել Լիդսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Ինչպես նշում է Daily Express-ը, գիտնականները վերլուծել են տվյալների բազան, որը տեղեկատվություն է պարունակում 40-ից 69 տարեկան մոտ կես միլիոն մարդու առողջության եւ գենետիկական բնութագրերի մասին:

8 տարվա ընթացքում գրանցվել է ձեռքբերովի դեմենցիայի 2896 դեպք։ Հետազոտության մասնակիցների մեծ մասը ծխում էր եւ նստակյաց կենսակերպ էր վարում: Բացի այդ, նման մարդկանց մոտ այս հիվանդությամբ ամենից հաճախ տուժել են ազգականները։ Սակայն այս հիվանդության առաջացման վտանգը մեծացել է վերամշակված մսի կանոնավոր օգտագործման դեպքում։

Հետաքրքիր է, որ վերամշակված մսից դեմենցիայի ռիսկը նույնն էր՝ անկախ մարդու գենետիկական հակումից: Գիտնականների կարծիքով՝ ամեն օր բեկոնով կամ երշիկով սենդվիչ ուտելը 44%-ով մեծացնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը։

news.am