Գլխացավը հեռու է անվնաս երեւույթ լինելուց։ Երբեմն դա կարող է վկայել լուրջ խնդիրների մասին, որոնք պահանջում են մասնագետի օգնություն։
Նյարդաբան Մոհան Սեքերամը (Մեծ Բրիտանիա) ասում է, որ երկարատեւ գլխացավերի հիմնական պատճառներից մեկը կարող է լինել մարդու ապրելակերպը։ Հերթափոխային աշխատանք, գիշերային ակտիվություն, սուրճի չարաշահում, համակարգչի մոտ աշխատելիս մկանային լարվածություն․ այս ամենը կարող է գլխացավի պատճառ դառնալ: Բացի այդ, գլխացավի պատճառով կարող է լինել սթրեսը կամ քնի խանգարումը։
Մասնագետը նշել է 5 հիմնական նշան, որոնք պահանջում են անհապաղ բուժօգնություն՝
1․ գլխացավի ժամանակ առաջանում է աչքերում երկվություն;
2․ ցավի հետ մեկտեղ առաջանում է փսխում;
3․ գլխում լարվածությունը դժվարացնում է քունը;
4․ ցավի հետ մեկտեղ նկատվում է պարանոցի ռիգիդություն եւ բարձր ջերմություն;
5․ եթե ցավազրկողները չեն հանգեցնում ցանկալի էֆեկտի։
Այս դրսեւորումներից որեւէ մեկը վկայում է լուրջ պաթոլոգիաների առկայության մասին, որոնք կարող են սպառնալ կյանքին, հետեւաբար, թվարկված խնդիրներով խորհուրդ է տրվում առանց հապաղելու դիմել բժշկի։