Խոշոր հրդեհ Բաքվում՝ ՌԴ դեսպանատան մոտ. Այրվել է նաև բնակելի շենք
Advertisement 1000 x 90

Խոշոր հրդեհ Բաքվում՝ ՌԴ դեսպանատան մոտ. Այրվել է նաև բնակելի շենք

Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել։ Սպուտնիկ Ադրբեջանը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաղորդել է, որ Բաքվում հրդեհը բռնկվել է Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում։ Ըստ տեղեկությունների՝ այրվել են էլեկտրալարերը։

Մեկ այլ՝ 1news.az ադրբեջանական լրատվամիջոց էլ հաղորդում է, որ րոպեներ առաջ հրդեհ է բռնկվել Բաքվի Մամեդկուլիզադե փողոցի բնակելի շենքերից մեկում։ Դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային պահպանության ծառայության հրշեջ հաշվարկները: Միջադեպի մանրամասների մասին այլ տեղեկատվություն չի հաղորդվում։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր