Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 7-րդ հուշամրցաշարը:
Շրջանային մրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: Այս արդյունքի շնորհիվ Բոգդանովիչը լրացրեց գրոսմայստերի նորմա:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց 6 միավոր վաստակած Հովիկ Հայրապետյանը, իսկ Ռոբերտ Աղասարյանը 5.5 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Դմիտրի Գորդիևսկին հայտնվեց 4-րդ հորիզոնականում, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը 5 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Այս արդյունքի շնորհիվ Հակոբյանը լրացրեց միջազգային վարպետի նորմա: