«Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի․․․ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները»․
Advertisement 1000 x 90

«Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի․․․ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները»․

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի նախագահին ուղղված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները։

Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի։ Հանրապետության նախագահը վիրտուալ երևույթ չէ։ Նա պետական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող է, ով ունի նստավայր և իր գործառույթները պետք է կատարի պատշաճ եղանակով, իր նստավայրից։ Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1256742284849239&id=100015404379664

 



Նման նյութեր