
Վերջին հետազոտությունների համաձայն՝ առողջությանը նկատելի օգուտ է բերում սովորական սմբուկի կանոնավոր օգտագործումը: Եզակի հատկությունների և արտակարգ օգտակարության շնորհիվ այն ստացել է «երկարակեցության բանջարեղեն» անվանումը, հայտնում է newsyou.info-ն:
Սմբուկի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, որը հատկապես կարևոր է երեխաների և հղի կանանց համար: Կալիումի բարձր պարունակության շնորհիվ այն շատ օգտակար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
Բացի այդ՝ սմբուկը ընդունակ է ազդելու ճարպերի ճեղքման պրոցեսին, այսինքն օգնում է նիհարելու, և պահպանելու օպտիմալ թթվա-ալկալիական և աղային հավասարակշռությունը: