Մեծ պանդայի հետ լուսանկարները, որոնք հրապարակել է Չինաստանի Չենդու քաղաքի՝ այդ կենդանիների Դուցզյանյան բուծարանի այցելուհիներից մեկը, վիթխարի ժողովրդականություն են վայելում Sina Weibo սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդել է Daily Mirror-ը:
Տասնյակ հազարավոր օգտատերեր են փոխանակել այն կադրերը, որոնցում զբոսաշրջիկ աղջիկը նստած է կենդանու մոտ՝ սելֆիի փայտով և լուսանկարներ է անում: Պանդան հետաքրքրությամբ նայում է սմարթֆոնի էկրանին և թաթը պարզում դեպի գործարկման կոճակը:
Դուցզյանյանը, որը գտնվում է Սիչուանի նահանգում, մտնում է Չինաստանի Մեծ պանդաների պահպանման և հետազոտման ինստիտուտի կազմի մեջ: Դրա այցելուներին թույլ են տալիս մոտենալ կենդանիներին և շփվել դրանց հետ: Բուծարանի բնակիչները վարժվել են մարդկանց և հաճույքով կեցվածք են ընդունում սելֆիի համար: