Հունաստանում ձյան տեղումների պատճառով հազարավոր ավտոմեքենաներ են արգելափակվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հունաստանում ձյան տեղումների պատճառով հազարավոր ավտոմեքենաներ են արգելափակվել

Հունաստանում Ատտիկա Օդոս ազգային մայրուղու վրա առատ ձյան պատճառով արգելափակվել է մոտ հինգ հազար վարորդ։ Նրանց փրկելու համար բանակ է ուղարկվել։ Այդ մասին հայտնում է Protothema-ն։

Հայտնի է, որ որոշ վարորդներ մոտ 12 ժամ «ձյան գերության մեջ» են մնացել։ Մայրուղու վրա բազմաթիվ կիլոմետրանոց խցանումներ կան։ Մեքենաների մեծ մասը ամառային անվադողերով է։

Վարորդներին օգնության են հասել զինվորականները, հրշեջները, ոստիկաններն ու կամավորները։ Վարորդներին տրվում է սնունդ և ջուր: Նշվում է, որ ձյունը շարունակում է տեղալ։ Մինչդեռ Հունաստանի իշխանությունները հունվարի 25-ը հանգստյան օր են հայտարարել՝ Էլպիս ցիկլոնի պատճառով։ Ձյան առատ տեղումները գրեթե կաթվածահար են արել երկիրը։ Այս մասին հայտարարել է կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը, գրում է ՏԱՍՍ-ը։

Կաշխատեն միայն մթերային խանութները, դեղատները և առողջապահական այլ կառույցներ, գազալցակայանները, ինչպես նաև կազմակերպությունները, որոնք օգնում են հաղթահարել վատ եղանակի հետևանքները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանում մինչև չորս մետր ձնակույտ է գոյացել։ Բազմաթիվ ճանապարհներ փակվել են, հոսանքազրկումներ են եղել։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մերձավոր Արևելքի երկրները ծածկվել են ձյունով։ Լիբանանը, Սաուդյան Արաբիան և Իրաքը տուժում են ձյան տեղումներից։

shantnews.am



Նման նյութեր