
Քաղաքային երկհարկանի ավտոբուսը Լոնդոնի արևելքում մխրճվել է շենքի մեջ, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է շտապօգնության քաղաքային ծառայությունը:
«Մենք գտնվում ենք պատահարի վայրում, որտեղ ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ, և բժշկական օգնություն ենք ցուցաբերում տուժածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ծառայության Twitter-յան էջում:
Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:20-ին (Երևանի ժամանակով 11:20-ին) Սելվին-ավենյու փողոցում: Վթարի պատճառը դեռ չի նշվում: