Անթալիայում 29 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անթալիայում 29 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

Անթալիայում 29 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել, հայտնում է Tass-ը, հղում անելով Hurriyet թերթին։

Վատ եղանակից ամենաշատը տուժել է Ստամբուլը։ Երեքշաբթի օրն իշխանությունները ստիպված են եղել բնակիչներին արգելել օգտվել անձնական տրանսպորտային միջոցներից մինչև ժամը 13:00-ն, իսկ տեղական օդանավակայանում բոլոր թռիչքները նույնպես դադարեցվել են մինչև այդ ժամը: Մարմարա ծովի մի քանի հատվածներում միջինում արդեն տեղացել է մինչև 50-60 սմ ձյուն։ Տեղումներ են եղել նաև կենտրոնական որոշ նահանգներում և երկրի հարավում։

Նախօրեին կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը նաև խորհուրդ էր տվել բոլոր մարզերի բնակիչներին, որտեղ ձյան տեղումները շարունակվում են, մնալ տանը և հնարավորության դեպքում դուրս չգալ փողոց։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ Ստամբուլում տեղումները կշարունակվեն մինչև ուրբաթ, դրանց ինտենսիվությունը կնվազի չորեքշաբթի։ Այժմ հանրապետական ​​նշանակության մի շարք ավտոճանապարհներին թե՛ մեծ քանակությամբ ձյան, թե՛ վթարների հետևանքով խցանումներ և կուտակումներ են գոյացել։

Անկարայի և Ստամբուլի միջև մայրուղին, ինչպես նաև դեպի Ստամբուլի օդանավակայան մուտքի ճանապարհները մի քանի ժամով արգելափակվել են։



Նման նյութեր