Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ընդունել է Թուրքիայի հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին։
Հանդիպումը կայացել է Չանկայա նստավայրում։
Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, սակայն հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Այսօր Hüriyyet-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականության շուրջ անցկացված փակ քննարկումներին, հաղորդել էր, որ Անկարան մտադիր է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ:
Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 2 երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։