Ռեփեր Մորգենշտերնի համերգային տնօրենը չգիտեր, որ երգչի` Երևանում մարտին կայանալիք համերգը չեղարկվել է։ Տեղեկությունը հայտնում է Gazeta.ru-ն։
Համերգային տնօրենի`Վլադիմիր Շավգուլիձեի խոսքով` ինքը կապի մեջ է շոուի կազմակերպիչների հետ և այդպիսի տեղեկություն չունի։
«Ո՞վ է չեղարկել։ Որտե՞ղ են հայտնել։ Հետաքրքիր է, մեկ վայրկյան, հիմա նայում ենք, թե որտեղ է գրված։ Առաջին անգամ եմ լսում դրա մասին։ Չգիտեմ, ես նման տեղեկատվություն չունեմ, որ համերգը չեղարկել են։ Մենք կապի մեջ ենք կազմակերպիչների հետ և նման ոչ մի բան չի եղել»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը չեղարկվել է։