Նազալային պատվաստանյութը թույլ կտա մարդկանց պաշտպանել ոչ միայն «Օմիկրոն» շտամի ծանր ձևերից, այլև կորոնավիրուսով վարակվելուց: Տեղեկությունը հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Անկասկած, մեր տեսանկյունից` նազալային պատվաստանյութի զանգվածային կիրառման հնարավորությունը թույլ կտա մարդկանց պաշտպանել ոչ միայն «Օմիկրոնի» ծանր ձևերից, այլև վարակվելու հնարավորությունից», – ասել է Գինցբուրգը «Ռոսիա 24»- ի եթերում:
Նրա խոսքով՝ նազալային պատվաստանյութի կլինիկական հետազոտություններն արդեն սկսվել են։